Հոդված 1. «Օպերատիվ-Հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ՀՕ-223-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«3. Օպերատիվ-Հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն Օպերատիվ-Հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու`
1/ պատգամավորների
2/ կառավարության անդամների
3/ Սահմանադրական դատարանի անդամների
4/ դատավորների
5/ մարդու իրավունքների պաշտպանին
6/ Վերահսկիչ պալատի նախագահին
7/ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին
8/ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին
9/ Կենտրոնական բանկի նախագահին
10/ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին
11/ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին
12/ մարզպետների
13/ համայնքի ղեկավարների
14/ համայնքի ավագանու անդամների
15/ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների
16/ Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաեւ դատախազության եւ այլ Օպերատիվ-Հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է Օպերատիվ-Հետախուզական գործունեության արդյունավետության մեծացման անհրաժեշտությամբ:
Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: