Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի N ՀՕ-294 օրենքի /այսուհետ` օրենք/ 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իդ» կետով`
«իդ/ տարածել ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության իրականացմանն օժանդակող տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն»:
Հոդված 2.
Օրենքի 23-րդ հոդվածում`
1. առաջին նախադասության «առանձին» բառից հետո լրացնել «չափահաս եւ գործունակ» բառերը, իսկ երկրորդ նախադասությունը հանել:
2. 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով «Ազգային անվտանգության մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող եւ համագործակցած անձանց անհատական տվյալները: Այդ անձանց անհատական տվյալների վերաբերյալ տեղեկությունները կարող են գաղտնազերծվել օրենքով սահմանված կարգով: Ազգային անտանգության մարմիններն իրավունք չունեն իրենց գործունեության ընթացքում որպես համագործակցող անձ ներգրավելու`
1/ պատգամավորների
2/ կառավարության անդամների
3/ Սահմանադրական դատարանի անդամների
4/ դատավորների
5/ դատախազներին
6/ մարդու իրավունքների պաշտպանին
7/ Վերահսկիչ պալատի նախագահին
8/ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին
9/ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին
10/ Կենտրոնական բանկի նախագահին
11/ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին
12/ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին
13/ մարզպետների
14/ համայնքի ղեկավարների
15/ համայնքի ավագանու անդամների
16/ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների
17/ Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաեւ դատախազության եւ այլ Օպերատիվ-Հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության մարմինների գործունեության արդյունավետության մեծացման անհրաժեշտությամբ: Նախագիծը հիմնովին լրամշակվել է 11.05.2009թ. իմ կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-Հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության 11.06.2009թ. եզրակացության հիման վրա:
Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: