Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-661-07.07.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 3-րդ մասը «ղեկավարը» բառից հետո եւ 5-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «եթե`» բառը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին»  Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն   կատարելու մասին» Հայաստանի Հան՟րա՟պետության օրենքի  նախագծի ընդունման

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի համաձայն ազգային անվտանգության մարմիններում գլխավոր խմբի պաշտոնի ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը` վերջինիս կողմից սահմանված կարգով: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը համարվում է գլխավոր խմբի պաշտոն, որին նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը` ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Վերոնշյալ օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով` առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում: Բացի այդ նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է շտկել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում տեղ գտած խմբագրական անճշտությունը: