Հոդված 1. «Բռնադատվածների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 1994 թվական, ՀՕ-106) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում բռնադատվածիազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելուժամանակահատվածներն ապահովագրական ստաժի մեջ հաշվառվում են եռակի չափով՝ սկսած 14 տարեկանից:
Բռնադատվելու հետեւանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածներըհաշվառվում են որպես ապահովագրական ստաժ՝ անկախ աշխատանքային ստաժի առկայությունից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո՟խու՟՟թյուն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենքով առանձին խմբերի քաղաքացիների համար նախատեսված անվճար եւ զեղջ սակագներով ծառայություններից օգտվելու արտոնությունները փոխարինել դրամական օգության տրամադրմամբ: