Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-622-13.05.2009,08.07.2009-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀՕ-176–Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 2-րդ հոդվածի 15-րդ պարբերությունից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում.

1/ 2-րդ մասի վերջին նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների» բառերը:

2/ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  մասով «Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու եւ օգտագործելու կարգը սահմանվում է օրենքով»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 16-րդ կետից հանել «այդ թվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: