Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6221-08.07.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. մայիսի 3-ի թիվ ՀՕ-52 օրենքի /այսուհետ` օրենք/ 27-րդ հոդվածում`

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված թռչունների ու վայրի կենդանիների հայթայթումը, հավաքումը եւ օգտագործումը»

2. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված հազվագյուտ եւ անհետացող թռչունների ու վայրի կենդանիների  հայթայթումը, հավաքումը եւ օգտագործումը /որսը` առանց այդ թռչուններին ու վայրի կենդանիներին սպանելու/ թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաեւ արհեստական եւ բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության  բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած կարգով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ

Սույն օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության  միջազգային  միության ցանկում գրանցված կենդանիների պահպանության, պաշտպանության եւ վերարտադրության հիմնախնդիրները առավելագույնս կարգավորելու անհրաժեշտությամբ:

Օրինագծերի փաթեթը լրամշակվել է կառավարության 30.06.2009թ. եզրակացության  մեջ նշված առաջարկությունների հիման վրա: 

Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: