Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 3-ի թիվ ՀՕ-52 օրենքի /այսուհետ` օրենք/ 27-րդ հոդվածում`
1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների հայթայթումը, հավաքումը եւ օգտագործումը»
2. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների հայթայթումը, հավաքումը եւ օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաեւ արհեստական եւ բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: