Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-664-09.07.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «ինտերնետ շահումով խաղ» բառերից հետո լրացնել «մինչեւ 2013թվականի հունվարի 1-ը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել.

ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքի վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխան տարածքներում,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 37 միլիարդ դրամից ավել ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան,

գ) «Երեւանի «Զվարթնոց» Օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում:

Հոդված 3. Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաները ուժի մեջ են մինչեւ 2013թվականի հունվարի 1-ը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: