Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի մայիuի 17-ի ՀO-60 oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մաuի «-Հայաuտանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները» բառերը փոխարինել «-Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությունը» բառերով:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից իննսուն օր հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1.1 Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1) կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4.3.13 բաժնի 1.7 կետի համաձայն պետք է ձեւավորվի Արտակարգ իրավիճակների պետական տեսչություն: Նույն կետով նախատեսվել է օրենքի նախագծի ներկայացում: Ներկայացվել է «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայումս պետական հրդեհային հսկողության գործառույթներն իրականացնում է Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչությունը:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է` քանի որ «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում ստեղծվում է բնագավառը վերահսկող եւ ստուգումներ իրականացնող մեկ մարմին` Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչություն, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրել այդ Տեսչության ստուգում կատարելու իրավասությունը:
2. Կարգավորման առարկան
Օրենքով կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության հրդեհային հսկողության մարմինների ստուգման իրավունքի փոխանցումը Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությանը:
3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմանբ հանրապետությունում կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխմանը եւ կանխարգելմանն ուղված գործունեության արդյունավետությունը: