Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6663-10.07.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հուլիuի 1-ի քրեական դատավարության oրենuգրքի`

1) 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր, 9-րդ կետով`

«9) Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությունը` (այսուհետեւ` Տեսչություն) բնակչության պաշտպանության նորմերի պահպանման գործերով ».

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից իննսուն օր հետո: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում  կատարելու մասին» ՀՀօրենքի նախագծի ընդունման

1.1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1) կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4.3.13 բաժնի 1.7 կետի համաձայն պետք է ձեւավորվի Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչություն: Նույն կետով նախատեսվել է օրենքի նախագծի ներկայացում: Ներկայացվել է «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով հետաքնություն կատարելու եւ հարկադրանքի միջոց կիրառելու իրավասություն տրվում է Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությանն ու հանրապետական գործադիր մարմնի ղեկավարին: Արտակարգ իրավիճակների պետական տեսչության եւ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի` Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից իրականացվելիք գործառույթների, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից  Տեսչության գործունեության նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում լրացում եւ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենքսգրքում:

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակներից միայն մեկի` հրդեհի, մասով է իրականացվում հետաքննչական գործունեություն` Պետական հրդեհային տեսչության կողմից:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է` քանի որ «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում ստեղծվում է ստուգումներ իրականացնող մարմին` Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչություն, ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվում է պատասխանատվություն նախատեսող նոր հոդվածով եւ նախատեսվում է նրա նկատմամբ վերահսկողական գործառույթներ, լրացում եւ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենքսգրքում:

2. Կարգավորման առարկան

Օրենքով կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությանը, նրա վերադաս մարմնի համապատասխան ստորաբաժանմանը հետաքնության մարմնի իրավասություն տալու եւ ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն նախատեսող նոր հոդվածով նախաքնության իրականացման իրավասության հարցերը:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմանբ հանրապետությունում կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխմանը եւ կանխարգելմանն ուղված գործունեության արդյունավետությունը: