ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգրքի 1190-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաuտանի Հանրապետության քաղաքաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ.
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ «եթե ժառանգն oրենքով uահմանված կարգով uնանկ է ճանաչվել, ապա ժառանգի (ենթաժառանգի) իրավունքների ծավալն ու իրականացման կարգը uահմանվում են uնանկության հարաբերությունները կարգավորող oրենքով:
Նկատի ունենալով օրենսգրքի հիշյալ պահանջը` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով սահմանվել է, որ «եթե uնանկ ճանաչված ֆիզիկական անձը խուuափում է ժառանգություն բացելուն ուղղված գործողությունների կատարումից, ապա նրա փոխարեն ժառանգության բացման համար կարող է դիմել կառավարիչը: Uնանկ ճանաչված ֆիզիկական անձն իրավունք չունի հրաժարվելու ժառանգությունից: Եթե նա հրաժարվում է ժառանգության ընդունումից, ապա նրա փոխարեն ժառանգությունը կարող է ընդունել կառավարիչը:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերոհիշյալ մոտեցումը հակասում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր գաղափարախոսությանը, որի համաձայն` «ժառանգությունը ընդունելը» անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Բացի այդ, հանարավոր են դեպքեր, երբ ժառանգությունը ընդունելու հետ մեկտեղ բացի եկամուտից առաջ գան նաեւ վճարային եւ/կամ այլ պարտավորություններ ու պարտականություններ, ուստի եւ այս դեպքերում ժառանգությունը ընդունելուն պարտադրելը գտնում ենք անընդունելի: