Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-150-03.11.2003-ԳԿ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Բարձրագույն ուսումնական հաստատությունը ուսանողների տարեկան առաջադիմության արդյունքների հիման վրա իրականացնում է ուսանողների տեղափոխություն անվճար համակարգից վճարովի համակարգ եւ հակառակը՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան»։

Այդ կապակցությամբ 6-րդ կետի երկրորդ եւ երրորդ պարբերությունները համապատասխանաբար համարել երրորդ եւ չորրորդ պարբերություններ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից։