Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6721-17.07.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի /այսուհետ` Օրենք/ 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 36. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաեւ համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.

2) oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.

3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատ:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1/ աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.

2) աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, ինչպես նաեւ զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.

3) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տսներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զորակոչի կազմակերպման եւ անցկացման գործընթացում համայնքի ղեկավարների լիազորությունների եւ պարտավորությունների հստակեցման, մասնավորապես` համայնքի բնակիչների հաշվառման գործում պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությամբ: Զինկոմիսարիատների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը կատարելագործելու առումով անհրաժեշտ է համարել համայնքների ղեկավարների համար որպես պարտադիր լիազորություն սահմանել համայնքի տարածքում բնակվող զինապարտ քաղաքացիների պարտականությունների կատարման ապահովումը: