Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6721-17.07.2009-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի /այսուհետ` Օրենք/ 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 36. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաեւ համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.

2) oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.

3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատ:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1/ աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.

2) աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, ինչպես նաեւ զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.

3) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տսներորդ օրը: