Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության կազմակերպման բնագավառում
1. Համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաեւ համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.
2) oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.
3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:
2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.
1) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.
2) աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, ինչպես նաեւ զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.
3) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: