Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6722-17.07.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 68. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Երեւան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաեւ ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.

2) oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.

3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատ:

2. Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.

2) աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, ինչպես նաեւ զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.

3) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տսներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պաշտպանության, այդ թվում նաեւ՝ զորակոչի կազմակերպման եւ անցկացման գործընթացում Երեւանի քաղաքապետի լիազորությունների եւ պարտավորությունների հստակեցման, մասնավորապես` համայնքի բնակիչների հաշվառման գործում պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությամբ: Զինկոմիսարիատների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը կատարելագործելու առումով անհրաժեշտ է համարվել Երեւանի քաղաքապետի համար որպես պարտադիր լիազորություն սահմանել համայնքի տարածքում բնակվող զինապարտ քաղաքացիների պարտականությունների կատարման, մյուս պատվիրակված եւ կամավոր լիազորությունների ապահովումը: