Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6731-22.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը , ձեւավորման եւ հատկացման կարգը:

Հոդված 2. ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ

1. Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձեւավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր  մուտքագրված անհատական տվյալների`  uեռի, ծննդյան oրվա, ամuվա, տարեթվի հիման վրա, ինչպեu նաեւ պարունակում է oժանդակ հերթական եռանիշ համար եւ ճշգրտող մեկ նիշ:

2.  Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է եւ փոփոխման ենթակա չէ:

Հոդված 3. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՄՐԱԳՐՈւՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ծննդյան վկայականում, նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստած ստացած անձի, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձի  ինքնության վկայականում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով  նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

Հոդված 4. ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ  ՁԵՎԱՎՈՐՄԱՆ  ԿԱՐԳԸ

Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվում է հետեւյալ կերպ`

1. թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամuաթիվն ու uեռը եւ կարող է լինել`

1)  11-41 (11` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` տղամարդկանց համար.

2) 51-81 (51` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` կանանց համար:

2. թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ եւ 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիuն ու դարը եւ կարող է լինել`

1) 01-12 (01` հունվար ամuին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբեր ամuին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիu ամuին ծնված լինելու դեպքում` 14).

2) 21-32 (21` հունվար ամuին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբեր ամuին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիu ամuին ծնված լինելու դեպքում` 34).

3. Թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ եւ 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը եւ կարող է լինել 00-99.

4.Թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ եւ 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ oրը ծնված նույն uեռի անձանց` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը եւ կարող է լինել 001-999:

5. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

6.Հանրային ծառայությունների  համարանիշը ձեւավորելիu "6" թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

Հոդված 5. ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ  ՀԱՏԿԱՑՄԱՆ  ԿԱՐԳԸ

Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 6. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Uույն oրենքը խախտողները պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:

Հոդված 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ   ՄԱՍ  ԵՎ   ԱՆՑՈւՄԱՅԻՆ  ԴՐՈւՅԹՆԵՐ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարներն ամրագրվում են որպես հանրային ծառայությունների համարանիշ` այդ քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգան նույնականացման քարտ տրամադրելիս:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով:
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Սոցիալական քարտի համարը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 2003 թվականի սեպտեմբերի 24-ից «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքով: Մինչ օրս սոցիալական քարտի համարն օգտագործվում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նկատառումներով: Սակայն առանց ձեւական պահանջների չարաշահման /օրինակ երբ քաղաքացուց պահանջվում է ներկայացնել զանազան բնույթի տեղեկանքներ/ անձին հանրային ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունն առկա է ոչ միայն սոցիալական ապահովության, այլեւ` պետական եւ համայնքային կառավարման այլ ոլորտներում:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված  «ՀՀ միգրացիայի համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգի համաձայն խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշը ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող հիմանական փաստաթղթում` նույնականացման քարտում եւ ծառայելու է որպես անհատական տվյալների իդենտիֆիկատոր: Քանի որ 2,6 մլն-ից ավելի ՀՀ քաղաքացիներ սոցիալական քարտի ձեւով արդեն իսկ ունեն հանրային ծառայությունների համարանիշեր, նպատակահարմար է այդ քաղաքացիների քարտերում որպես հանրային ծառայությունների համարանիշ ամրագրել սոցիալական քարտի համարը: Նույնականացման քարտերի (ինքնությունը հավաստող հիմանական փաստաթուղթ) ներդրմամբ սոցիալական քարտերն աստիճանաբար դուրս կգան քաղաքացիական շրջանառությունից:

2. Կարգավորման առարկան

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն համարանիշը ձեւավորվելու է ըստ սոցիալական քարտերի ձեւավորման ձեւաչափի` նոր ծնված քաղաքացիների օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների(սեռ,ծննդյան օր,ամիս,տարեթիվ) հիման վրա:Համարանիշը համարվելու է եզակի եւ չի ենթարկվելու փոփոխման:

Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվելու է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում` հանրային ծառայությունների համարանիշը կկիրառվի ոչ միայն սոցիալական ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով, այլ  հանրային, օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մասնավոր իրավահարաբերություններում` նպաստելով անձին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: