Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6732-22.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱՌԱՐԿԱՆ

 Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (այսուհետ` անձնագիր) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները :

Հոդված 2. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու  սահմանադրական իրավունքի օգտագործման (կենսագործման) երաշխավորումն է:

Հոդված 3. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

անձնագիր `  Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ`քաղաքացու) ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու  համար.

կենսաչափական տվյալներ `   օրենքով սահմանված կարգով մշակվող անհատական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնել (լուսանկար, ստորագրություն, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի մատնադրոշմներ).

տվյալների էլեկտրոնային պահոց ` անձնագրի տեխնիկական կառուցվածքային մաս, որը պարունակում է քաղաքացու  սույն օրենքով նախատեսված  թվայնացված տվյալները, այդ թվում` կենսաչափական տվյալները:

Հոդված 4. ԱՆՁՆԱԳԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔԸ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

7.  Անձնագիր ձեռք բերելը քաղաքացու իրավունքն է:

8.  Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի ժամկետով:

9.  Գործունակ  քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

10. Առաջին խմբի հաշմանդամներին անձնագիրը տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ  վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

5.   Մինչեւ 16 տարեկան  երեխային  անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ  այլ օրինական ներկայացուցիչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ oրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա uտորագրության իuկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Եթե ծնողներից մեկը չի ցանկանում, որ իր երեխան առանց իր համաձայնության դուրս գա Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա այդ մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնում է գրավոր հայտարարություն:

6. Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի կամ հոգաբարձուի դիմումի հիման վրա:

7. Օտարերկրյա պետությունում բնակվող քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Հոդված 5.  ԱՆՁՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ, ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ)  ԿԱՐԳԸ  ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ,  ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ)  ՄԵՐԺՄԱՆ  ՀԻՄՔԵՐԸ

1. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Անձնագիրը կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո: Գտնված անձնագրերը ենթակա են հանձման` Հայաստանի Հանրապետությունում  ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

2. Անձնագրում հայերեն եւ անգլերեն լեզուներով ամրագրվում են քաղաքացու հետեւյալ անհատական տվյալները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը)

7) քաղաքացու լուսանկարը.

8) քաղաքացու ստորագրությունը.

10) արյան խումբը եւ ռեզուսը` քաղաքացու ցանկությամբ:

3. Անձնագիրը հայերեն եւ անգլերեն լեզուներով պարունակում է անձնագիրը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման անվանումը, ինչպես նաեւ անձնագրի տրամադրման  եւ վավերականության ժամկետները, անձնագրի համարը:

4. Անձնագիրը պարունակում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են քաղաքացու` սույն  հոդվածի 2-3 մասերով նախատեսված տվյալները եւ կենսաչափական տվյալները: Կենսաչափական տվյալներըի ոչ լրիվությունը կամ պահանջվող ստանդարտներին անհամապատասխանությունը անձնագրի անվավերության հիմք չէ, եթե դա պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով (ձեռքի կամ մատների  բացակայություն եւ այլն:)

5. Երեխաների մատնադրոշմները վերցվում են 5 տարեկանից, իսկ լուսանկարը` անձնագիր տալու յուրաքանչյուր դեպքում անկախ տարիքից:

6.Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը, որում ամրագրված տվյալները ստուգելուց հետո այն վերադարձվում է   քաղաքացուն: Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց եւ դակելուց հետո:

7. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի եւ քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը  քաղաքացուն տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ  անձնագիր:

8. Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը քաղաքացուն տրամադրում է մոտակա օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

9. Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) ծննդյան վկայական կամ նույնականացման քարտ.

3) 35 x 45 մմ չափuի երկու լուuանկար  (գունավոր).

4) անձը հաuտատող այլ փաuտաթղթեր, եթե  քաղաքացին չի կարող ներկայացնել uույն մասի    2-րդ  կետով նշված փաuտաթղթերը.

5) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ  (զինապարտները).

6) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու ցանկությամբ անձնագրում արյան խումբն ու ռեզուսն առաջին անգամ ամրագրելու դեպքում:

10. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա անձնագիրը.

3) 35 x 45 մմ չափuի երկու լուuանկար  (գունավոր).

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ  (զինապարտները, եթե նախորդ անգամ ստանալիս չեն համարվել զինապարտ եւ չեն ներկայացրել նշված փաստաթղթերը):

11. Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով նախատեսված` առավել սեղմ ժամկետում: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկի կողմից   անձնագիրը  տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

12. Անձնագրի կորuտյան դեպքում կազմվում է կորuտյան գործ, եւ մեկամuյա ժամկետում` կորած անձնագրի փոխարեն տրվում է նորը, իuկ լրացուցիչ ուuումնաuիրություն եւ uտուգում չպահանջող դեպքերում` 15-oրյա ժամկետում: Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոuական հիմնարկներում կազմված կորuտյան գործի դեպքում` նշված ժամկետները հաշվարկվում են Հայաuտանի Հանրապետության  ոuտիկանությունում կորuտյան գործը մուտքագրվելու oրվանից:

13. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրu եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը անձնագիրը հանձնում է Հայաuտանի Հանրապետությունում` Հայաuտանի Հանրապետության ոuտիկանություն, իuկ oտարերկրյա պետություններում`  Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ:

14. Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում,  ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին առաջարկվում 5-oրյա ժամկետում համալրել այդ ցանկը եւ (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

15. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է եթե,

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը,

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

16. Անձնագրի, վերադարձի վկայականի ձեւը եւ վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը`  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

Հոդված 6. ԱՆՁՆԱԳԻՐԸ  ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

Անձնագիրը փոխանակվում է հետեւյալ դեպքերում`

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ մշակվող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.

2) անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.

3) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.

4) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.

5) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.

6) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

Հոդված 7. ԱՆՁՆԱԳԻՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետեւյալ դեպքերում`

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) անձնագիրը կորել է.

4) անձնագիրը փոխանակվել է.

5) անձնագիրը կեղծվել է.

6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից մեկ տարի հետո.

8) անձը մահացել է:

2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին  այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրը անվավեր է ճանաչվում մեխանիկորեն,  իսկ 2-րդ, 3-րդ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրն անվավեր է ճանաչում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինը:

4.Մահացած քաղաքացու անձնագիրը շահագրգիռ անձի կողմից հանձնվում է մահվան պետական գրանցումը իրականացնող մարմնին, իսկ օտարերկրյա պետությունում մահացած քաղաքացու աձնագիրը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Հոդված 8. ԱՆՁՆԱԳԻՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ

1.  Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության մարմինները կամ անձնագրի օգտագործմամբ վարչարարություն իրականացնող այլ վարչական մարմինները օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս կարող են օրենքով նախատեսված կարգով անձնագիրը  վերցնել, եթե առկա են անձնագիրը անվավեր ճանաչելու սույն օրենքի    7-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր:

2. Սույն  հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու անձնագիրը կարող է վերցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված անձնագիրը փոխանցվում է այն տրամադրած ոստիկանության մարմին, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:

4. Մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, անձնագիրը ժամամանակավորապես վերցնում են նախաքննության մարմինները, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը`  զինկոմիuարիատները: Մեղադրյալների անձնագիրը քաղաքացուն է վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիր` ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո: Պատիժը կրելուց հետո քաղաքացուն անձնագիրը վերադարձվում է  պատիժը նշանակած դատարանի կողմից:

Հոդված 9. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Uույն oրենքը խախտողները պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:

Հոդված 10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ  ԵՎ  ԱՆՑՈւՄԱՅԻՆ  ԴՐՈւՅԹՆԵՐ

1.Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:

2.Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքացուն տրված անձնագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող օրինական փաստաթուղթ` մինչեւ տվյալ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը: Նման անձնագրերը մինչեւ վավերականության ժամկետի լրանալը քաղաքացու ցանկությամբ կարող են փոխարինվել սույն օրենքով նախատեսված անձնագրով` սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սույն օրենքով սահմանված անձնագիր ստանալուց  քաղաքացին ցանկություն չի հայտնում մինչեւ հին անձագրի վավերականության ժամկետի լրանալը ստանալ նույնականացման քարտ, հին անձնագիրը վերադարձվում է քաղաքացուն` «Վավերական է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում» նշումով: Եթե սույն օրենքով սահմանված անձնագիր ստանալուց քաղաքացին ցանկություն է հայտնում միաժամանակ ստանալու նույնականացման քարտ, անձնագիրը եւ նույնականացման քարտը  տրամադրվում են հին անձնագիրը վերցնելուց եւ դակելուց հետո: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Կենսաչափական տվյալնելով անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001թ. 1373 բանաձեւի ընդունմամբ, համաձայն որի ահաբեկրության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի եւ արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Եվրախորհրդարանն իր 2004 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ անդամ պետություններին առաջարկել է անձնագրերում անձի լուսանկարը ներառել որպես կենսաչափական իդենտիֆիկատոր, ինչը անդամ պետությունների կողմից պետք է իրականացվեր 18 ամիսների ընթացքում` ըստ միասնական տեխնիկական պահանջների:

ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված «ՀՀ միգրացիայի համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունն ու քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր են հանդիսանալու քաղաքացու արտասահմանյան անձնագիրը եւ նույնացման քարտը:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը /կից ներկայացվում է փաթեթով/:

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով անձնագիրը նախատեսվում է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ` արտասահմանյան երկրներ մուտք գործելու համար: Անձնագրի ձեռքբերումը համարվելու է ՀՀ քաղաքացու իրավունքը: Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրվելու է 3 տարի ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի ժամկետով:

Անձնագիրը ունենալու է  Եվրամիության չափանիշներին եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երաշխավորություններին համապատասխան պաշտպանական ապահովումներ` պարունակելով  կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու  են  օրենով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ եւ ձախ ցուցամատերի մատնադրոշմները:

Օրենքով սահմանվելու են անձնագիր տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերություններ

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում`

ա.կնվազեցվի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը.

բ.հնարավորություն կտրվի պարզեցնել եւ ավտոմատացնել անձի նույնականացման գործընթացը.

գ. կմեծացնի «անցանկալի» անձանց հայտնաբերման հավանականությունը.

դ. ՀՀ քաղաքացիները  հնարավորություն կունենան Եվրամիության անդամ պետություններ մուտքի վիզաներ ստանալ պարզեցված կամ հեշտացված ընթացակարգով: