Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6734-22.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ  1

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի  դեկտեմբերի 8-ի  ՀՕ-9-Ն օրենքի  (այսուհետ` օրենք) 23-րդ  հոդվածում «ե» կետից հետո լրացնել նոր «զ» կետ` հետեւյալ բովանդակությամբ. «հանրային ծառայությունների համարանիշը:»:

ՀՈԴՎԱԾ 2

Օրենքի  23-րդ հոդվածը լրացնել  2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2. Բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հանրային ծառայությունների համարանիշը  քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին փոխանցելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»

ՀՈԴՎԱԾ  3

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրասման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 23-րդ հոդվածը  «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին համապատասխանեցնելու պահանջով: