Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6736-22.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի  Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի  24-ի  ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «uոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համրանաիշը»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 2 . Ուժը կորցրած ճանաչել օրենքի  12-րդ հոդվածի 4-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության պետական ռեգիստրի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Բնակչության պետական ռեգիստրի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրասման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 5-րդ եւ 12-րդ հոդվածները  «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին համապատասխանեցնելու պահանջով:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «uոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)» բառերը փոխարինվում են «հանրային ծառայությունների համրանաիշը»  բառերով:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին»  ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչելու  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստրում եւ հատկացվում է նշված մարմնի կողմից:

Այսինքն սահմանվելու է մեկ միասնական մարմին` բնակչության պետական ռեգիստր վարելու եւ հանրային ծառայությունների համարանիշեր տրամադրելու  նպատակով: