Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6737-22.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ  1

1. «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի  Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-266 օրենքի 7-րդ հոդվածի

1) առաջին մասի «դ» ենթակետից հանել «անձանց եւ» բառերը,

2) «ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել ՀՀ   Նախագահի  2009 թվականի փետրվարի 28-ի ՀՆ-99գ հանձնարարականի 1-ին կետի 3-րդ ենթակետը: