ՀՈԴՎԱԾ 1.
1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ` oրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ստեղծվում են» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հսկիչ-անցագրային կետեր եւ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2.
Օրենքի 11-րդ հոդվածի
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական սահմանով` անձանց բացթողումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, իսկ տրանuպորտային միջոցների, կենդանիների, բեռների եւ այլ գույքի բացթողումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են uահմանապահ զորքերի զինծառայողները` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված համապատաuխան փաuտաթղթերի առկայության դեպքում:
2. 3-րդ մասի «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:
ՀՈԴՎԱԾ 3.
Օրենքի 22.1. հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության մարմիններին» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայությանը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4.
1. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական uահմանի անցման կետերում անձանց մուտքը (ելքը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ տրանuպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների եւ այլ գույքի տեղափոխումը՝ uահմանապահ զորքերի թույլտվությամբ` համապատաuխան փաuտաթղթերի առկայության դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 5.
1. Օրենքի 26-րդ հոդվածի
1) 1-ին եւ 5-րդ մասերում «զորքերի» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաuտանի Հանրապետությունից մեկնող եւ Հայաuտանի Հանրապետություն ժամանող տրանuպորտային միջոցներ ուղեւորների նuտելն ու դրանցից իջեցնելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ մաքuային մարմինների, իսկ բեռնումն ու բեռնաթափումը՝ uահմանապահ զորքերի եւ մաքuային մարմինների թույլտվությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 6.
Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր «դ» կետ հետեւյալ բովանդակությամբ.
«դ) Պետական uահմանի անցման կետերում իրականացնում է պետական սահմանը հատող անձանց փաստաթղթերի ստուգումն ու բացթողումը, պետական սահմանը հատելու իրավունք տվող անձը հաստատող փաստաթղթում կատարում է համապատասխան նշում, իրավախախտում հայտնաբերելիս` դիմում է սահմանային վերահսկողության մարմին.»:
ՀՈԴՎԱԾ 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է ՀՀ Նախագահի 2009 թվականի փետրվարի 28-ի ՀՆ-99գ հանձնարարականի 1-ին կետի 3-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով: