Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-674-23.07.2009-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի`

1)  1-ին մասը ե) կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` զ)  կետով.

«զ)  ծագումով հայ լինելը:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ պարբերությամբ.

«ՈՒսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումները ներկայացնելու համար ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող է սահմանվել ավելի երկար  ժամկետ:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ի մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաեւ ծագումով հայ օտարերկրացուն կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն:»:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի  է) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«է) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի:»:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ  պարբերությամբ.

«ՈՒսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել դիմելու ավելի կարճ ժամկետ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: