Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6761-31.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների uոցիալական ապահովության մաuին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀO-258 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաuի «ե» կետը «մարմնում» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների uոցիալական ապահովության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը նախ եւ առաջ պայմանավորված է քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

Միեւնույն ժամանակ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  (այսուհետ` Օրենք) նախագծի նախագծման աշխատանքների ընթացքում հաշվի է առնվել նույնաբնույթ իրավական ակտերի միասնականության ապահովման հանգամանքը, մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ եւ օրենքի կիրարկումն առավել արդյունավետ իրականացմամբ: Անհրաժեշտ է հիշատակել, որ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ քրեակատարողական ծառայություն ծառայության անցնողների առավելագույն տարիքը: Օրենքի ընդունմամբ կհստակեցվի տարիքային սահմանը, որը նաեւ կկարգավորի հետագայում ծառայությունում կենսաթոշակից անցնելու հետ կապված տարիքային խնդիրները: Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտոնների համար համապատասխան կոչումներ սահմանելուն, ապա դրա անհրաժեշտությունը պայմանավորված է միեւնույն խմբերում տարբեր պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների գործառույթների բնույթով եւ ծավալով:

Բացի այդ, քրեակատարողական ծառայության բարձրագույն պաշտոնների համար նախատեսված առավելագույն կոչումը համապատասխանեցվել է գործող այլ հատուկ ծառայությունների առավելագույն կոչումներին:

Նշված օրենքի նախագծով քրեակատարողական հիմնարկների պետերին հնարավորություն կտրվի պաշտոնի նշանակելու եւ ազատելու հիմնարկի կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողներին, ինչպես նաեւ նրանց կոչումներ շնորհել, ինչը զգալի չափով կնվազեցնի քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից կադրային հարցերին վերաբերող միջոցառումների ծավալը:

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում մասում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեակատարողական համակարգում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ ինչպես իրավական, այնպես էլ` կիրառական ոլորտում, եւ անհրաժեշտություն է առաջանում ավելի հաճախ իրազեկել քրեակատարողական ծառայողներին կատարվող փոփոխությունների  մասին: Հաշվի առնելով այս հանգամանքը, անհրաժեշտություն է առաջանում  վերապատրաստման ժամկետները վերանայել եւ սահմանել ավելի սեղմ ժամկետ: Ուսումնասիրություններ են կատարվել ինչպես ուժային, այնպես էլ` այլ ոլորտներում իրականացվող վերապատրաստման դասընթացները պարբերականության վերաբերյալ (ոստիկանություն, քաղաքացիական ծառայություն եւ այլն), եւ հիմնականում շատ ոլորտներում վերապատրաստման ժամկետը սահմանված է 3 տարին մեկ անգամ: Ուսումնասիրվել է նաեւ դատախազության փորձը, որտեղ սահմանված է տարին 1 անգամյա ժամկետ: Ուստի առաջարկվում է քրեակատարողական ծառայության ոլորտում եւս սահմանել օպտիմալ ժամկետ, եւ վերապատրաստումն անցկացնել 3 տարին մեկ անգամ` վերապատրաստման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Միեւնույն ժամանակ, քրեակատարողական ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով կարեւորվում է նրանց՝ ֆիզիկական եւ մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Հաշվի առնելով քրեակատարողական ծառայողի աշխատանքի առանձնահատկությունները՝ օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի նրանք  ունենան բարձր ֆիզիկական եւ մարտական պատրաստվածություն, որը ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում հատուկ ուսուցման ժամկետը վերանայել եւ սահմանել տարին մեկ անգամյա ժամկետ:

Նշված օրենքի ընդունմամբ կաահմանվի նաեւ քրեակատարողական հիմնարկների պետերի պարտադիր ռոտացիա. վերջինս բխում է նաեւ GRECO-խմբի առաջարկություններից: