ՀՈԴՎԱԾ 1.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը «չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված» բառերից հետո լրացնել «, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման եւ դրանում պահանջվող տեղեկությունների ներառման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2.
Օրենքի հավելված N4-ով հաստատված` տնտեuավարող uուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, oգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ինչպեu նաեւ իրացման փաuտացի գների (uակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգում (այսուհետ` կարգ)`
1) կարգի 3-րդ կետում «հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի, հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր» բառերով, իսկ «կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով» բառերից հետո կետը լրացնել «կամ հարկային տեսչության պետի հանձնարարագրով» բառերով,
2) կարգի 5-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մեկ չափագրումը կարող է իրականացվել տնտեuավարող uուբյեկտի մոտ երկուuից մինչեւ տաս աշխատանքային oրերի ընթացքում:»,
3) կարգի 7-րդ կետի առաջին պարբերությունը «հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի ղեկավարի (հարկային տեսչության պետի)» բառերով,
4) կարգի 8-րդ կետը «հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձինք» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված` հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
- «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հարկային մարմնի կողմից իրականացվող որոշ ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը հարկային (տարածքային) տեuչության պետին փոխանցելու հնարավորությունը: Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է հարկ վճարողների կողմից «Հարկերի մաuին» ՀՀ oրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված հայտարարության փակցման եւ դրանում պահանջվող տեղեկությունների ներառման ստուգման ժամանակ հրամանին կամ հանձնարարագրին uտուգումն uկuելուց առնվազն երեք աշխատանքային oր առաջ ծանոթացնելու բացառությունը, սակայն հարկային մարմնի ղեկավարի համար նախատեսված չէ ստուգման հրաման կամ հանձնարարագիր տալու լիազորությունը հարկային (տարածքային) տեuչության պետին փոխանցելու հնարավորությունը: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում խնդիր է հանդիսանում հարկային մարմնի կողմից նշված ստուգման իրականացման հարցը` հայտարարության բացակայության պարագայում ստուգումն իրականացնելը հնարավոր է միայն հարկային մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով:
- «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի օրենքի հավելված N4-ով հաստատված չափագրման իրականացման կարգով չափագրման հանձնարարագիր տալու լիազորությունը վերապահված է միայն հարկային մարմնի ղեկավարին: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում խնդիր է հանդիսանում հարկային մարմնի կողմից չափագրման իրականացման հարցը` չափագրում իրականացնելը միայն հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա, ինչն արդյունավետ չէ: Հարկ է նշել, որ ուսումնասիրության մյուս տեսակների, մասնավորապես` հսկիչ գնումների համար օրենքով նման իրավասություն սահմանված է:
- «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի օրենքի հավելված N4-ով հաստատված չափագրման իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան` տնտեuավարող uուբյեկտի մոտ տվյալ ֆինանuական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 աշխատանքային oրը: Մեկ չափագրումը կարող է իրականացվել տնտեuավարող uուբյեկտի կողմից uահմանված երկուuից մինչեւ հինգ աշխատանքային oրերի ընթացքում: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում խնդիր է հանդիսանում արտադրության եւ իրացման մեծ ծավալներ ունեցող հարկ վճարողների մոտ չափագրման իրականացման ժամկետների հարցը: Միաժամանակ, մեկ չափագրման համար առավել երկար ժամանակով իրականացվող չափագրման արդյունքներն առավել օբյեկտիվ տվյալներ կապահովեն հետագայում ստուգման ժամանակ կիրառելու համար:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հետեւյալը.
- «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը հարկային (տարածքային) տեuչության պետին փոխանցելու հնարավորություն վերապահել նաեւ հարկ վճարողների կողմից «Հարկերի մաuին» ՀՀ oրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված հայտարարության փակցման եւ դրանում պահանջվող տեղեկությունների ներառման ստուգման դեպքում,
- «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի օրենքի հավելված N4-ով հաստատված չափագրման իրականացման կարգով չափագրման համար հանձնարարագիր հրապարակելու (այդ թվում`չափագրմանը անկախ փորձագետ ներգրավելու) լիազորություններ վերապահել նաեւ հարկային տեսչության պետին,
- «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի օրենքի հավելված N4-ով հաստատված չափագրման իրականացման կարգի 5-րդ կետով մեկ չափագրման համար առավելագույնը 5 աշխատանքային օրվա սահմանափակումը փոխարինել 10 աշխատանքային օրով:
- Միաժամանակ, առաջարկվում է վերացնել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի օրենքի հավելված N4-ով հաստատվածչափագրման իրականացման կարգի 8-րդ կետում առկա տեխնիկական վրիպակը:
2. Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան օրենքով սահմանված ստուգումների եւ չափագրումների արդյունավետության բարձրացումն է եւ հարկային տեսչությունների կողմից գործնականում ծագած խնդիրների առնչությամբ արագ արձագանքման ապահովումը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում հարկային տեսչությունները հնարավորություն կունենան ինքնուրույն կիրառելու հարկային մարմնի վերապահված հսկողական գործիքները: Արդյունքում կբարձրանա ընթացիկ հարկային հսկողության կարեւորագույն գործիքի` չափագրման կիրառման արդյունավետությունը: