Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6832-21.08.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զենքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հուլիuի 3-ի ՀO-246 oրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի եւ փամփուշտների ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի եւ փամփուշտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Իրավական ակտերի ընդունման նպատակը

Միջազգային անվտանգության ապահովումը ներկայումս հանդիսանում է ողջ միջազգային հանրության հոգածության առարկա: Միավորված ազգերի կազմակեր-պությունը եւ մասնավորապես Անվտանգության խորհուրդը, հանդիսանալով այս գործընթացում առանցքային դերակատարում ունեցող կառույց, իր կանոնադրությամբ լիազորված է համապատասխան գնահատականներ տալ: Մասնավորապես, այն կարող է որոշում ընդունել, որ որեւէ երկիր կամ կազմակերպություն սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգության համար: Այդ սպառնալիքը վերացնելու նպատակով այն կարող է միաժամանակ որոշել, թե զինված ուժերի չկիրառման հետ կապված ինչ միջոցներ են անհրաժեշտ` միջազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու համար: Այդպիսի որոշումները ներառում են հիմնականում տվյալ երկրի հետ տնտեսական հարաբերությունների, օդային, ծովային, փոստային հաղորդակցությունների խզում, որոշակի ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման եւ արտահանման արգելք եւ այլն: Վերջինս հատկապես կարեւորվում է նրանով, որ դրա մատակարարումն այն երկրներ, որոնք սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար, կարող է լուրջ դժվարություններ առաջացնել իրավիճակի խաղաղ կարգավորման տեսանկյունից: Հետեւաբար պետությունները պարտավոր են ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման նկատմամբ հսկողության արդյունավետ համակարգ:

Հայաստանի Հանրապետությունը եւս հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության անդամ, պարտավոր է հետեւել Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումներին: Դրա համար անհրաժեշտ է նախատեսել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի առանց հսկողության ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով: Նշված ակտերի ընդունումը հենց նպատակ է հետապնդում ստեղծել այդպիսի հսկողության համակարգ:

2. Կարգավորման հարաբերությունների  ներկա վիճակը եւ առկա խնդիրները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում քննարկվող ոլորտը կարգավորվում է կառավարության մի շարք որոշումներով, որոնք սահմանում են ռազմական նշանակության ապրանքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ որոշակի հսկողություն: Այդպիսի որոշումներն են մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 31-ի թիվ 960-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995թ. դեկտեմբերի 29-ի թիվ 124-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 26-ի թիվ 822-Ն որոշումը, որն ըստ էության վերաբերվում է երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ վերահսկողությանը:

Առկա խնդիրներն են.

2.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծերով նախատեսվում է թույլ տալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեությամբ զբաղվել միայն որոշակի պահանջներին բավարարող եւ համապատասխան լիցենզիա ստացած անձանց: Բացի այդ, հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց համար նախատեսվում են նաեւ որոշակի պահանջներ, որոնք վերաբերում են լիցենզավորված անձից մինչեւ արտահանում, ներմուծում, տարանցիկ փոխադրում, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի պայմանագրի ստորագրումը ստանալ լիցենզավորող մարմնի թույլտվությունը:  Նախատեսվում է նաեւ սահմանել մեկ միասնական ցանկ, որտեղ ընդգրկված կլինի ռազմական նշանակության արտադրանքը` միաժամանակ բացառելով այլ ցանկերում դրանց հայտնվելու հնարավորությունը: Բացի այդ, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման եւ միջնորդական գործունեության նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացում ընդգրկված լինեն նաեւ այլ գերատեսչություններ: Վերջիններիս կարծիքը կապահովի ընդունվող որոշման հիմնավորվածությունը:

3. Իրավական ակտերի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը