Armenian ARMSCII Armenian
Կ-6833-21.08.2009-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.3-րդ հոդվածով.

«Հոդված 19.3. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման եւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության համար լիցենզիաներ տրամադրելու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
 
1. Ռազմական նշանակության արտադրանք
ներմուծելու եւ արտահանելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 500-ապատիկի չափով
բ) 5 տարի երկարաձգելու համար բազային տուրքի 300-ապատիկի չափով
2. Ռազմական նշանակության արտադրանքի
տարանցիկ փոխադրում իրականացնելու
համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 400-ապատիկի չափով
բ) 5 տարի երկարաձգելու համար բազային տուրքի 300-ապատիկի չափով
3. Ռազմական նշանակության արտադրանքի
առեւտրի միջնորդական գործունեություն
իրականացնելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 400-ապատիկի չափով
բ) 5 տարի երկարաձգելու համար բազային տուրքի 300-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: