Armenian ARMSCII Armenian
Կ-682-11.12.2014-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 45-րդ կետով.

«45) տեխնոլոգիական օժանդակ միջոց՝ ցանկացած նյութ (բացառությամբ սարքավորումների եւ սպասքի,), որը, չլինելով սննդային բաղադրիչ, տեխնոլոգիական նպատակներով նախատեսված է օգտագործելու հումքի վերամշակման եւ սննդաթերքի արտադրությունում։»։

Հոդված 2. Օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջների հաստատումը.».
 
2) 9-րդ կետի «ցանկի» բառը փոխարինել «եւ բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջների» բառերով.

3) 11-րդ կետը «հսկողության» բառից հետո լրացնել «(վերահսկողության)» բառով.

4) 14-րդ կետը «առանձնակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սննդային արժեքին ներկայացվող » բառերով.

5) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) սննդամթերքի սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի  ձեւի եւ տրման կարգի, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգի հաստատումը.».

6) 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«21) սննդամթերքի եւ սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային եւ այլ նյութերից պատրաստված արտադրանքին եւ նյութերին ներկայացվող պահանջների հաստատումը.».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ եւ 23-րդ կետերով.

«22) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջների հաստատումը.

23) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հանել «կամ արտահանող երկրի համարժեք իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերը:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1. 4-րդ կետից հանել «կամ մաքուր» բառերը.

2. 6-րդ կետից հանել «հնարավորության սահմաններում» բառերը:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բուսասանիտարական» բառից հետո «սերտիֆիկատ» բառը փոխարինել «հավաստագիր» բառով, եւ նույն մասը «կամ հայտարարագիր» բառերից հետո լրացնել  «համապատասխանության գնահատման» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 8. Օրենքի ամբողջ տեքստում «վերահսկող մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: