Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականիդեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները, եթե նույնիսկ դրանցով կան կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ, գործող օրենքով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ուղարկելը մնում է վերահսկիչ պալատի հայեցողությանը:
Նախագծի նպատակն է դրույթը դարձնել իմպերատիվ, ինչը վերահսկիչ պալատին կպարտավորեցնի վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
Նախագծի մշակմանը մասնակցել են «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: