Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: