ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի փետրվարի 20-ի, ՀՕ - 308) օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «ժե» բառից հետո լրացնել «ժը.1» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի ընդհանուր տրամաբանությանը համապատասխան անհրաժեշտ է սահմանել, թե «ժը.1» ենթակետում սահմանված իրավասությունը ինչ բնույթի իրավական ակտով պետք է ընդունվի` նորմատիվ թե անհատական: Քանի որ խոսքը վերաբերում է Հեռարձակման կարգավորող անկախ մարմնի անդամի թափուր տեղի ընտրության կարգին, որի մեջ սահմանվելու են դրույթներ, որոնք, ըստ էության, համապատասխանում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում տրված նորմատիվ իրավական ակտի սահմանմանը /օրինակ` համընդհանուր բնույթը/, ապա ակտն իր բնույթով պետք է լինի նորմատիվ: