Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի ժէ.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժէ.1) ձեւավորում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողով.».
2) 3-րդ մասը «ժե,» բառից հետո լրացնել «ժը.1,» բառով, իսկ «ժը,»-ից հետո` «ժէ.1,»-ով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.2-րդ հոդվածով.
«Հոդված 30.2. Որոշակի հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու կարգը
1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը կարող է իր որոշմամբ որոշակի հարցերի նախնական քննարկումը հանձնարարել մշտական հանձնաժողովներից մեկին` սահմանելով քննարկման արդյունքով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու ժամկետը:
2. Եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է հանձնաժողովի ներկայացրած եւ Ազգային ժողովի սահմանած հատուկ ընթացակարգով:»:
Հոդված 3. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերության «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով)» բառերը փոխարինել «Ազգային հանձնաժողովի» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: