Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6861-25.08.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության (20 դեկտեմբերի 2006 թվականի ՀՕ-245-Ն) օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ջրային ավազան» բառերը փոխարինել «ջրային ռեսուրս » բառերով:

Հոդված 2. օրենքի 3-րդ հոդվածի`

1) «ա» կետում «լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ» տողում «թափոններ» բառը փոխարինել «թափոններ, բացառությամբ մակաբացման ապարների », իսկ «0 դրամ» բառերը` « 3 դրամ» բառերով,

2) «բ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ, բացառությամբ մակաբացման ապարների 0
1
3»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 հոդվածով.

«Հոդված 4.1 «Շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնելիս հողի բերրի շերտի հանման համար վճարի դրույքաչափերը

Շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնելիս հողի բերրի շերտի հանվող յուրաքանչյուր խորանարդ մետրի համար վճարի դրույքաչափերն են`
Հողային գոտիները  Հողերի տիպերը եւ ենթախմբերը
Դրույքաչափը հողի հարկի հաշվարկման նպատակով Հայաuտանի Հանրապետության համայնքների վարչական uահմաններում ու վարչական uահմաններից դուրu գտնվող հողերի 1 հեկտարի համար սահմանված կադաuտրային արժեքների նկատմամբ, տոկոսով
հողի բերրի շերտի հանման նորմաների սահմաններում`
հողի բերրի շերտի հանման նորմաները գերազանցելու դեպքում`
Տափաստանային սեւահողեր
0.075
0.15
մարգագետնասեւահողային
0.05
0.1
այլ տիպի 
0.025
0.05
Չոր տափաստանային շագանակագույն
0.05
0.1
Կիսաանապատային կիսաանապատային գորշ
0.015
0.03
ոռոգելի մարգագետնային գորշ
0.02
0.04
Անտառային անտառային գորշ
0.07
0.2
այլ տիպի 
0.05
0.15
Լեռնամարգագետնային լեռնամարգագետնային
0.025
0.05
մարգագետնատափաստանային
0.035
0.07

Հոդված 4 . Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «զննությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքերի» բառերով,

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

« Այն դեպքերում, երբ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթներին համապատասխան տարեկան տեխնիկական զննության փոխարեն տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ենթակա այլ պարբերականությամբ, վճարը վճարվում է`

1) տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` հաշվետու տարվա մինչեւ երկրորդ տեխնիկական զննությունը,

2) երկու տարին մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` տեխնիկական զննության ոչ ենթակա տարվա համար` մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 30-ը:»,

3) 4-րդ մասում «ջրային ավազան» բառերը փոխարինել «ջրային ռեսուրս» բառերով:

Հոդված 5 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 հոդվածով.

«Հոդված 7.1 Շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնելիս հողի բերրի շերտի հանման համար վճարի հաշվարկման կարգը

Շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնելիս հողի բերրի շերտի հանման համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնoգտագործման վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքին եւ uույն oրենքի 4.1 հոդվածով uահմանված դրույքաչափերին համապատաuխան:»:

Հոդված 6 . Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 
 

Հիմնավորում

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների  դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի  ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները

Ա. «Բնապահպանական  եւ  բնօգտագործման  վճարների  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվում են Հայաuտանի Հանրապետությունում բնապահպանական եւ  բնoգտագործման վճարների  հաuկացությունների, վճարողների շրջանակի, վճարների տեuակների, հաշվարկման եւ վճարման կարգի,  oրենքի խախտման համար պատաuխանատվության սահմանման եւ վճարների հետ կապված այլ  հարաբերությունները:

Օրենքի կիրարկման  ներկայիս փուլում առկա են որոշակի հիմնախնդիրներ, որոնք հրատապ  լուծում են պահանջում: Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել`

1) hստակեցնել ջրային ռեսուրս վնասակար նյութեր եւ միացություններ արտանետելու համար բնապահպանական վճար վճարող իրավաբանական  եւ  ֆիզիկական  անձանց կազմը, բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող գործառույթների  տեսակների կազմը (ցանկը),

2) սահմանել ջրային ռեսուրս ջրահեռացման ցանցով կեղտաջրերի արտանետման, հողի բերրի շերտի հանման համար վճարների հաշվարկման, վճարման եւ վերահսկման կարգերը,

3) կատարելագործել բնապահպանական վճարների փաստացի  ծավալների  հաշվառման  գործընթացը, բնապահպանական  վճարների  գծով  արտոնությունների սահմանման համակարգը,

4) կանոնակարգել  «Թափոնների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի համաձայն թափոնների տեղադրման uահմանաքանակներ չունենալու դեպքում բնապահպանական  վճարների դրույքաչափերի  հաշվարկման եւ այլ հարցերը,

5) կատարել որոշակի խմբագրական  եւ տեխնիկական ուղղումներ  եւ  ճշտումներ:

Բ. «Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվում են  բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման հետ կապված  հարաբերությունները:

Օրենքի կիրարկման ներկայիս փուլում նույնպես առկա են որոշակի հիմնախնդիրներ, որոնք հրատապ  լուծում են պահանջում: Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել`

1) սահմանել բնապահպանական վճարի դրույքաչափեր`

ա. լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից ոչ վտանգավոր թափոնների տեղադրման,

բ. հողի բերրի շերտի հանման համար:

Վերոգրյալ խնդիրների լուծման  նպատակով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով `

Ա. «Բնապահպանական  եւ  բնօգտագործման  վճարների  մասին»  ՀՀ  օրենքում  փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  կատարվել է oրենքի առանձին  բաժինների եւ հոդվածների դրույթների  վերանայում`  դրանց կատարելագործման եւ  արդիականացման, ինչպես  նաեւ   վճարների նոր  տեuակների  ներդրման  նպատակներով, այդ  թվում`

1. Հստակեցվել է  ջրահեռացման ցանցով ջրային ռեսուրս վնասակար նյութեր եւ միացություններ արտանետելու, ինչպես նաեւ չտեսակավորված կոշտ կոմունալ թափոնների տեղադրման համար բնապահպանական վճար վճարող իրավաբանական եւ  ֆիզիկական  անձանց կազմը,

2. Ընդլայնվել է  բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող գործառույթների  տեսակների կազմը (ցանկը), այդ թվում ՝ բնապահպանական վճարների մասով նոր  վճարատեսակներ  են սահմանվել  հողի բերրի շերտի հանման  համար:

3. Սահմանվել  են  ջրային ռեսուրս ջրահեռացման ցանցով կեղտաջրերի արտանետման, հողի բերրի շերտի հանման համար վճարների հաշվարկման, վճարման եւ վերահսկման կարգերը:

4. Վճարողների  կողմից  վճարների  եռամսյակային  հաշվարկ-հաշվետվությունների   հավաստիությունն  ապահովելու եւ  դրանց լրացման գործընթացը վերահսկելի դարձնելու նպատակով  նախատեսվել են փաստացի  ծավալների  հաշվառման  գրանցամատյաններ վարելու պահանջ  սահմանող, դրանց ձեւերի սահմանման, վարման   եւ  լրացման  հարցերը  կանոնակարգող համապատասխան դրույթներ:

Գրանցամատյաններում վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների ընթացիկ գրանցումն ակնհայտորեն կբարձրացնի  բնապահպանական վճարների հաշվարկման ճշտության նկատմամբ հսկողության արդյունավետությունը եւ որոշակիորեն կբացառի սողանցքների հնարավորությունը:

5. Բնապահպանական  վճարների  գծով  արտոնություններ  են  սահմանվել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի սահմաններում սեփական կարիքների համար հողի բերրի շերտի հանման համար:

6. Կանոնակարգվել  են «Թափոնների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի համաձայն թափոնների տեղադրման uահմանաքանակներ չունենալու դեպքում բնապահպանական  վճարների   դրույքաչափերի  հաշվարկման  հարցերը,  ինչպես  նաեւ  խստացվել  են  uահմանաքանակներ չունենալու դեպքում վճարների   հաշվարկման դրույքաչափերը  ջրօգտագործման  եւ  կենսապաշարների  օգտագործման  համար, գործող օրենքում  նախատեսված եռապատիկի չափով հաշվարկելու  փոխարեն  ներկայացվող օրենքի  նախագծով  նախատեսվել  է  հնգապատիկի  չափով  հաշվարկման  կարգ:

Բ. «Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ  կատարելու  մասին» ՀՀ  օրենքի   ներկայացվող  նախագծով`

1. Սահմանվել են հողի բերրի շերտի հանման համար բնապահպանական վճարի դրույքաչափեր, որոնց հաշվարկի հիմքում դրվել են հողի կադաստրային արժեքները, ինչպես նաեւ սեւահողի (վարելահողի) շուկայական գինը, որը ներկայումս տատանվում է 1 խմ-ի համար 8.0-10.0 հազար դրամի սահմաններում:

Դրույքաչափի հաշվարկման հիմքում դրվել է շուկայական գնի 10.0%, որը  համապատասխանում է անջրդի վարելահողերի համար ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ հաստատված գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային միջին արժեքի (1200.0 հազ. դրամի) 0.075 տոկոսին:

Վերոգրյալ ցուցանիշի հիման վրա էլ կառուցվել է հողի բերրի շերտի հանման համար բնապահպանական վճարի դրույքաչափերի  սանդղակը`   հողային  գոտիների, հողերի  տիպերի  եւ  ենթախմբերի  կտրվածքով:

2. Սահմանվել են բնապահպանական վճարի դրույքաչափեր լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների տեղադրման համար:

3. Հստակեցվել  են իրավաբանական եւ  ֆիզիկական անձանց պատկանող` Հայաuտանի  Հանրապետությունում հաշվառված եւ շահագործվող ավտոտրանuպորտային միջոցներից  (մեխանիզմներից)  վնաuակար նյութերի արտանետման դիմաց վճարների  վճարման  ժամկետներն  այն  դեպքերի համար, երբ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի  դրույթներին  համապատասխան  տարեկան  տեխնիկական  զննության  փոխարեն տրանսպորտային  միջոցները տեխնիկական  զննության են ենթակա այլ  պարբերականությամբ:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքի նախագծերով  կկատարելագործվեն «Բնապահպանական  եւ  բնօգտագործման  վճարների  մասին»  եւ «Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի մասին»  ՀՀ օրենքների առանձին  բաժինների եւ հոդվածների դրույթները` ավելի  արդյունավետ դարձնելով դրանք իրավակիրարկման համար: