Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի, (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Uույն oրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաuտվող, կոնuերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր oբյեկտների վրա, բացառությամբ միջուկային եւ էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանuպորտի, ինչպեu նաեւ ռազմական նշանակության oբյեկտների:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«արտադրական վտանգավոր oբյեկտ շահագործող անձ` Հայաuտանի Հանրապետության տարածքում uույն oրենքի 6-րդ հոդվածով uահմանված բնորոշմանը համապատաuխանող oբյեկտ փաuտացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաuտող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` oտարերկրյա, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ oբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից:»:
2) լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Շահագործման նպատակով նախապատրաստվող արտադրական վտանգավոր օբյեկտ` սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն ստացած օբյեկտ:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
Հոդված 6. Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները
1. Սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
1) արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետեւյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝
դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, եւ որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 20 0C կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմիկ ռեակցիաների հետեւանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաեւ կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների եւ շփման նկատմամբ դրսեւորել ավելի զգայնություն, քան երկնիտրաբենզոլը,
թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա՝ կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
բ) կիրառվում են 0,07 եւ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչեւ 115 0C (60 կՎտ եւ ավելի հզորության) եւ 115 0 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ.
գ) իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,
դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում,
ե) ստացվում են մետաղների հալույթներ.
2) շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ֆունիկուլյորներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա եւ ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ եւ մեխանիզմներ.
3) վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում. բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների
4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն եւ շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.
5) ջրային լողամիջոցներ, բացառությամբ ջրային հեծանիվների եւ առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերում սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հովածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տեխնիկական հրահանգներով եւ անձնագրերով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնածին վթարների եւ արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը:»:
2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3. Տեխնիկական քննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ հավատարմագրված անձինք: Տեխնիկական քննություն չի կարող իրականացնել սույն մասում նշված այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: ՀՀ կառավարության կողմից նախատեսված առանձին դեպքերում տեխնիկական քննություն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«1.Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):»
2) 6-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են սահմանվել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ:»:
3) լրացնել նոր 9-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«9. Տեխնիկական փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:»
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի`
1) Առաջին մասից հանել « եւ դրա արդյունքում լիազոր մարմնին ամփոփ տեղեկատվություն տրամադրելու» բառերը, իսկ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերը փոխարինել « լիազոր մարմինը» բառերով:
2) 4-րդ, 5-րդ, 8-րդ մասերում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն», «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերը փոխարինել «լիազոր մարմին», «լիազոր մարմինը» բառերով:
3) Լրացնել նոր 6.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժելու մասին տրվում է գրավոր տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքները` հղում կատարելով տեխնիկական անվտանգության ոլորտի իրավական ակտերին եւ դրանց համապատասխան նորմերին։
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Եթե նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի են ունեցել արտադրական պատահարներ կամ տեխնածին վթարներ, ապա արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սահմանված ձեւով տեղեկատվություն` իրականացված միջոցառումների եւ դրանց արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման եւ կիրառման վիճակի վերաբերյալ»:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կարգադրագրով սահմանվում է դրա կատարման ժամկետը, որը կարող է փոփոխվել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի համապատասխան հիմնավորման դեպքում։
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.Սույն հոդված նախատեսված կարգադրագրերը լիազոր մարմնի կողմից տրվում են, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են հավատարմագրված անձի կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից հաստատված փորձագիտական եզրակացության հիման վրա:
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները
1. Լիազոր մարմնի իրավասություններն են`
ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.
բ)տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը եւ ծրագրերի կատարման ապահովումը.
գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.
ե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների եւ մահացու եւ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.
զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը եւ գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.
է) օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով.
ը) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.
թ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձեւերի սահմանումը.
ժ) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.
ի) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.
իա) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական եւ վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.
իբ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը.
իգ) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
իդ) սույն օրենքի 12-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված վկայականի ձեւի հաստատումը.
իե) կարգադրագրերի ձեւերի հաստատումը.
իզ) ռեեստրի ձեւի եւ վարման կարգի, ինչպես նաեւ հավատարմագրված անձանց հաշվառման կարգի հաստատումը.
իէ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի`
1) «բ», «է», «թ», «ը», «ժա» եւ «ժգ» կետերը ուժը կորցրած ճանաչել,
2) «ժ» կետում «եւ հաշվառման» բառերը հանել,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժդ» կետ.
«ժդ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ»:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ն մասի «ժ» եւ «ժա» կետերում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերը փոխարինել «լիազոր մարմնին» բառերով:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի`
1) 4-րդ մասում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերը փոխարինել «լիազոր մարմնին» բառերով.
2) 5-րդ մասում «հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:
Հոդված 14. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: