Armenian ARMSCII Armenian
Կ-687-28.08.2009-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի  հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Uույն oրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաuտվող, կոնuերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր oբյեկտների վրա, բացառությամբ միջուկային եւ էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանuպորտի, ինչպեu նաեւ ռազմական նշանակության oբյեկտների:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«արտադրական վտանգավոր oբյեկտ շահագործող անձ ` Հայաuտանի Հանրապետության տարածքում uույն oրենքի 6-րդ հոդվածով uահմանված բնորոշմանը համապատաuխանող oբյեկտ փաuտացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաuտող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` oտարերկրյա, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ oբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«շահագործման նպատակով նախապատրաստվող արտադրական վտանգավոր օբյեկտ ` սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն ստացած օբյեկտ:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6.  Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները

1. Սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝

1) արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետեւյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝
դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, եւ որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետեւանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաեւ կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների եւ շփման նկատմամբ դրսեւորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,

բ) կիրառվում են 0,07 եւ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչեւ 1150 C (60 կՎտ եւ ավելի հզորության) եւ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,

գ) իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,

դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում,

ե) ստացվում են մետաղների հալույթներ.

2) շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ֆունիկուլյորներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա եւ ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ եւ մեխանիզմներ.

3) վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների.

4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն եւ շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.

5) ջրային լողամիջոցներ, բացառությամբ ջրային հեծանիվների եւ առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տեխնիկական հրահանգներով եւ անձնագրերով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնածին վթարների եւ արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Տեխնիկական քննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ հավատարմագրված անձինք: Տեխնիկական քննություն չի կարող իրականացնել սույն մասում նշված այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած առանձին դեպքերում տեխնիկական քննություն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված  իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):».

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Տեխնիկական փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության  կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «եւ դրա արդյունքում լիազոր մարմնին ամփոփ տեղեկատվություն տրամադրելու» բառերը հանել, իսկ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով.

2) 4-րդ, 5-րդ, 8-րդ մասերի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն», «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին», «լիազոր մարմինը» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժելու մասին տրվում է գրավոր տեղեկանք, որտեղ նշվում են մերժման համար հիմք համարվող հանգամանքները` հղում կատարելով տեխնիկական անվտանգության ոլորտի իրավական ակտերին եւ դրանց համապատասխան նորմերին։»:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի են ունեցել արտադրական պատահարներ կամ տեխնածին վթարներ, ապա արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սահմանված ձեւով տեղեկատվություն` իրականացված միջոցառումների եւ դրանց արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման եւ կիրառման վիճակի վերաբերյալ:»:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կարգադրագրով սահմանվում է դրա կատարման ժամկետը, որը կարող է փոփոխվել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի համապատասխան հիմնավորման դեպքում։».

2)  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը լիազոր մարմնի կողմից տրվում են, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են հավատարմագրված անձի կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հաստատած փորձագիտական եզրակացության հիման վրա:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները

1. Լիազոր մարմնի իրավասություններն են`

ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը եւ ծրագրերի կատարման ապահովումը.

գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.

ե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու եւ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը եւ գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.

է) օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով.

ը) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.

թ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձեւերի սահմանումը.

ժ) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.

ի) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.

իա) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական եւ վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.

իբ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը.

իգ) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

իդ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձեւի հաստատումը.

իե) կարգադրագրերի ձեւերի հաստատումը.

իզ) ռեեստրի ձեւի եւ վարման կարգի, ինչպես նաեւ հավատարմագրված անձանց հաշվառման կարգի  հաստատումը.

իէ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) «բ», «է», «թ», «ը»,  «ժա» եւ «ժգ» կետերն ուժը կորցրած  ճանաչել.

2) «ժ» կետի «եւ հաշվառման» բառերը հանել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» կետով.

«ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ն մասի «ժ» եւ «ժա» կետերում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերը փոխարինել «լիազոր մարմնին» բառերով:

Հոդված 13. Օրենքի  21-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերը փոխարինել «լիազոր մարմնին» բառերով.

2) 5-րդ մասի «հոդվածի առաջին մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:

Հոդված 14. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: