Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիuի 29-ի ՀՕ-59 օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիրակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հա՟ջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել օրենքով արգելվող տեղեկատվության եւ գրականության տարածման շրջանակները, մասնավորապես, արգելվում է նաեւ այն տեղեկատվության եւ գրականության տարածումը, որոնք բացասաբար են ազդում երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիրակության վրա, վարկաբեկում են ընտանիքը:
Հիշյալ փոփոխությունները բխում են հանրային լայն շրջանակների պահանջներից: