Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիuի 31-ի ՀՕ-59 օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիրակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: