Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիuի 29-ի ՀՕ-59 օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: