Armenian ARMSCII Armenian
Պ-6411-05.06.2009,11.09.2009-ՄԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի  հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «է» կետը «նսեմացնող» բառից հետո լրացնել «, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող» բառերով.

2) 3-րդ մասը «անչափահասների» բառից հետո լրացնել «առողջության,» բառով, իսկ «բարոյական» բառը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: