Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6901-12.09.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337) օրենքի 40-րդ հոդվածի վերջին 7-րդ կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«8) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում կոմպրեսացված (սեղմված) գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք սահմանված չէ: Նշված բացը լրացնելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից պատրաստվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւս առեւտրի եւ ծառայությունների բնագավառում համայնքի ղեկավարի գործունեության շրջանակներում համայնքի տարածքում կոմպրեսացված (սեղմված) գազերի վաճառքի թույլտվություն տրամադրելու մասին նշված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ  տարակարծությունից խուսափելու եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը հստակեցնելու նպատակով` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածում: