Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3081-11.09.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 դեկտեմբերի 1998 թվական, ՀՕ-186 (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել նոր 8.5.3 ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.
 
«8.5.3 տրանսպորտային միջոց
վարելու ուսուցում
իրականացնելու համար՝  տարեկան 
բազային տուրքի 10-ապատիկի չափով»

Հադված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետ 18.13. ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Տեղեկանք-հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ «տրանuպորտային միջոցներ վարելու ուuուցում» գործունեության տեսակը  (հոդված 9) սահմանված է նաեւ որպես «տրանuպորտային միջոցների վարորդների ուսուցում» (հոդված 28), որի հետեւանքով նշված գործունեության տեսակի լիցենզավորման եւ լիցենզավորման համար պետական տուրք սահմանող իրավական ակտերում առկա է ձեւակերպումների անհամապատասխանություն:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ կվերանա վերոնշյալ անհամապատասխանությունը, միաժամանակ տրանuպորտային միջոցներ վարելու ուuուցման լիցենզավորումը, որպես պետական տուրքի գանձման օբյեկտ, նախատեսելով կրթության բնագավառում: