Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-704-16.09.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» (ՀՕ-185, 2 մայիսի 2001) 4-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում (սահմանից մինչեւ 25 կմ խորությամբ) միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնց հիմնադիրներից են օտարերկրյա քաղաքացիներն ու օտարերկրյա կազմակերպությունները, կարող են ունենալ սեփականության իրավունք միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համաձայնության դեպքում:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» (ՀՕ-185, 2 մայիսի 2001) 4-րդ հոդվածի 3-րդ մասի լրացումը նոր պարբերությամբ նպատակ ունի կարգավորել սահմանամերձ շրջաններում հողի սեփականության իրավունքի խնդիրը:

Օրենքի լրացումը կբարձրացնի երկրի անվտանգության եւ պաշտպանունակության մակարդակը եւ կապահովի սահմանամերձ շրջաններում հողային հարաբերությունների նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն: