Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-705-17.09.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրեն՟քի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի առաջինից չորրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Սույն օրենքի իմաստով հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաեւ այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից եւ իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմնին են ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում նաեւ երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունը  (այսուհետ` տեղեկություններ):

Սույն օրենքի իմաստով երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմնին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Հարկ վճարողներն իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը եւ այլ փաuտաթղթերը ներկայացնում են «Հարկերի մասին» եւ առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված  կարգով:

Հարկ վճարողները պարտավոր են առանձին ապրանքների արտադրության եւ շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաuտացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաեւ մատուցված ծառայությունների ծավալների եւ դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմնին: Սույն մասում նշված ապրանքների, ծառայությունների ցանկը եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմնին հարկերի վճարմանն առնչվող տեղեկություններ ներկայացնել իրենց հետ գործառնություններ իրականացնող եւ (կամ) իրենցից եկամուտ ստացող եւ (կամ) իրենց եկամուտ վճարող հարկ վճարողների վերաբերյալ` «Հարկերի մասին» եւ առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Ստացված տեղեկության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարկային մարմինը կարող է գրավոր հարցում կատարել տեղեկություն ներկայացնողին:

Երրորդ անձանց կողմից հարկային մարմնին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են, ըստ աղբյուրների.

1) Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձ գրանցելու վերաբերյալ.

2) բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված անձնագրերի եւ նույնացման քարտերի վերաբերյալ.

3) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով  գործունեության տեuակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տվող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված թույլտվությունների եւ (կամ) լիցենզիաների վերաբերյալ.

4) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացված ստուգումների այն արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք առնչվում են տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կամ տնտեսական գործունեությանը.

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաեւ առեւտրային բանկերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը` հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ: Տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով.

6) գույքի հաշվառում կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինը`  հետեւյալ տեղեկությունները`

ա. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ,

բ. տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների եւ կիսակցորդների վերաբերյալ,

գ. ջրային, օդային փոխադրամիջոցների վերաբերյալ,

դ. անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների կամ մեխանիզմների, դրանց կցորդների եւ կիսակցորդների վերաբերյալ.

7) նոտարի կողմից տեղեկությունները հարկային մարմնին են ներկայացվում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.

8) կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի  բացած արժեթղթերի հաշիվների եւ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք տրամադրվում են  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով եւ բովանդակությամբ: Արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.

9) հարկ վճարողները տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի, կապի ծառայության մատակարարման գործարքների վերաբերյալ.

10) պետական գնումների գործակալությունը տեղեկություններ է ներկայացնում կազմակերպությունների կողմից պետական գնումների (պատվերների) շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ.

11) մաքuային մարմինը տեղեկություններ է տրամադրում «ներմուծում` ազատ  շրջանառության համար» մաքuային ռեժիմով կատարվող ձեւակերպումների, այդ թվում`  գանձված հարկերի, հաuտատագրված վճարների եւ մաքuատուրքի վերաբերյալ, ինչպեu  նաեւ «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար»,  «ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար»,  «արտահանում` ազատ շրջանառության համար» եւ «վերաարտահանում» մաքuային  ռեժիմներով կատարվող ձեւակերպումների մաuին:

Սույն հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում` երրորդ անձանց կողմից պարտադիր ներկայացվող տեղեկությունների եւ հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ներկայացման կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող տեղեկությունները հարկային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով, կարող է ստանալ նշված մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազայից: Հարկ վճարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ինքնաշխատ տեղեկատվական բազայից հարկային մարմինը սույն հոդվածով սահմանված տեղեկությունները կարող է ստանալ` նշված անձանց եւ հարկային մարմնի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա:

Տեղեկություններ կարող են տրամադրվել նաեւ կամավորության սկզբունքով:

Կամավորության սկզբունքով տրամադրվող տեղեկությունները հիմք կարող են հանդիսանալ հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելու համար, եթե հարկային մարմինն օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքում պարզում է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են oրենքով uահմանված կարգով:

Բանկային, առեւտրային եւ հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 2. Օրեն՟քի 22-րդ հոդվածի երկրորդ մասի «ստացված տեղեկությունների,» բառերից հետո լրացնել` «ինչպես նաեւ սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկությունների» բառերը:

Հոդված 3. Օրենքի 22.1.-րդ հոդվածի`

1) առաջին եւ երրորդ մասերում «չափագրումների արդյունքների միջեւ» բառակապակցությունը փոխարինել «չափագրումների արդյունքների եւ (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջեւ» բառերով.

2)  երկրորդ եւ երրորդ մասերում «չափագրումների արդյունքով արձանագրված» եւ «չափագրումների արդյունքներով արձանագրված» բառակապակցությունները փոխարինել «չափագրումների արդյունքով արձանագրված եւ (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի  1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հարկերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարբեր իրավական ակտերի հիման վրա հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունների հարցերը մեկ ընդհանուր օրենքով կարգավորելու, ինչպես նաեւ ստացված տեղեկությունները հարկման նպատակով օգտագործելու օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ, օրենքով «երրորդ անձ» հասկացությունն սահմանելու կարեւորությամբ:

Երրորդ անձանց կողմից տեղեկությունների ներկայացման կարգի վերաբերյալ օրենքի նախագծի մշակումը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 24.07.2008թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 870-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 108-րդ կետով, որով կարգավորվելիք հարցերը նախատեսվում է լուծել ոչ թե առանձին օրենքով, այլ ներկայացված նախագծով:

Երրորդ անձանց կողմից տեղեկությունների ներկայացման կարգի վերաբերյալ օրենքի նախագծի մշակումը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 07.08.2008թ. «Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը հաստատելու մասին» N 941-Ն որոշմամբ հաստատված գործողությունների (միջոցառումների) ժամանակացույցի 68-րդ կետով:

1.1  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս, հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելը կարգավորվում է ՀՀ կառավարության տարբեր որոշումներով եւ այլ իրավական ակտերով: «Երրորդ անձ» հասկացությունն օրենքով սահմանված չէ:

1.2 առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով նախատեսվում է կարգավորել հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու հարաբերությունները, տեղեկություններ ներկայացնող անձանց շրջանակը, ներկայացվող տեղեկությունների բովանդակությունը.

2. Կարգավորման առարկան

«Հարկերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու պարտավորություններ` հարկ վճարողների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (հոդվածներ 15, 20): Տեղեկություններ հաղորդելու պարտավորություն է սահմանված նաեւ գերավճարների հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով անցկացվող ուսումնասիրությունների եւ ստուգումների անցկացման համար` օրենքի հավելված 1-ի 7.1 կետով:

Օրենքի կարգավորման առարկան այդ տեղեկությունների, դրանց բովանդակության, հարկային մարմնին տրամադրման, դրանք հարկային մարմնի կողմից օգտագործման հարցերի կարգավորումն է:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող oբյեկտների գծով հաշվապահական հաշվառման uահմանված փաuտաթղթերը կամ դրանք վարում է uահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեuչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում եւ այլ փաuտաթղթերում, որի հետեւանքով անհնար է դառնում հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող oբյեկտները եւ հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեuչությունը` մաuնավորապեu, հիմնվելով` «oրենքով uահմանված կարգով երրորդ անձից uտացված տեղեկությունների» վրա: Օրենքով սահմանված չէ «երրորդ անձ» հասկացությունը, կարգավորված չէ նրանցից ստացվող տեղեկությունների հարցերը, որը հարկային մարմնի կողմից այս հոդվածի դրույթները կիրառելու համար լուրջ բարդություններ է առաջացնում: Նաեւ այս խնդրի լուծմանն է կոչված ներկայացվող նախագիծը:

Օրենքով կկարգավորվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածով նախատեսված պատասխանատվության նորմի կիրառման համար ոչ միայն չափագրումների արդյունքների, այլ նաեւ օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջեւ էական տարբերությունների դեպքերում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն տեղեկությունների, նրանց ներկայացնողների, ստացված տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործելու հարցերը, ավելի կիրառելի կդառնա «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ եւ 22.1 հոդվածներով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը, հնարավորություն կստեղծվի բարձրացնել հարկ վճարողների կողմից պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը:

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմամբ: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 8-րդ մասի 8-րդ կետի համաձայն «արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.»: «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հարկային մարմիններին են տրամադվում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման հիման վրա, ապա անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարելու նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: