Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7052-17.09.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի) 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում «կազմող» բառից հետո լրացնել «եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հարկերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարբեր իրավական ակտերի հիման վրա հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունների հարցերը մեկ ընդհանուր օրենքով կարգավորելու, ինչպես նաեւ ստացված տեղեկությունները հարկման նպատակով օգտագործելու օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ, օրենքով «երրորդ անձ» հասկացությունն սահմանելու կարեւորությամբ:

Երրորդ անձանց կողմից տեղեկությունների ներկայացման կարգի վերաբերյալ օրենքի նախագծի մշակումը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 24.07.2008թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 870-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 108-րդ կետով, որով կարգավորվելիք հարցերը նախատեսվում է լուծել ոչ թե առանձին օրենքով, այլ ներկայացված նախագծով:

Երրորդ անձանց կողմից տեղեկությունների ներկայացման կարգի վերաբերյալ օրենքի նախագծի մշակումը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 07.08.2008թ. «Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը հաստատելու մասին» N 941-Ն որոշմամբ հաստատված գործողությունների (միջոցառումների) ժամանակացույցի 68-րդ կետով:

1.1  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս, հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելը կարգավորվում է ՀՀ կառավարության տարբեր որոշումներով եւ այլ իրավական ակտերով: «Երրորդ անձ» հասկացությունն օրենքով սահմանված չէ:

1.2 առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով նախատեսվում է կարգավորել հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու հարաբերությունները, տեղեկություններ ներկայացնող անձանց շրջանակը, ներկայացվող տեղեկությունների բովանդակությունը.

2. Կարգավորման առարկան

«Հարկերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու պարտավորություններ` հարկ վճարողների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (հոդվածներ 15, 20): Տեղեկություններ հաղորդելու պարտավորություն է սահմանված նաեւ գերավճարների հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով անցկացվող ուսումնասիրությունների եւ ստուգումների անցկացման համար` օրենքի հավելված 1-ի 7.1 կետով:

Օրենքի կարգավորման առարկան այդ տեղեկությունների, դրանց բովանդակության, հարկային մարմնին տրամադրման, դրանք հարկային մարմնի կողմից օգտագործման հարցերի կարգավորումն է:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող oբյեկտների գծով հաշվապահական հաշվառման uահմանված փաuտաթղթերը կամ դրանք վարում է uահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեuչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում եւ այլ փաuտաթղթերում, որի հետեւանքով անհնար է դառնում հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող oբյեկտները եւ հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեuչությունը` մաuնավորապեu, հիմնվելով` «oրենքով uահմանված կարգով երրորդ անձից uտացված տեղեկությունների» վրա: Օրենքով սահմանված չէ «երրորդ անձ» հասկացությունը, կարգավորված չէ նրանցից ստացվող տեղեկությունների հարցերը, որը հարկային մարմնի կողմից այս հոդվածի դրույթները կիրառելու համար լուրջ բարդություններ է առաջացնում: Նաեւ այս խնդրի լուծմանն է կոչված ներկայացվող նախագիծը:

Օրենքով կկարգավորվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածով նախատեսված պատասխանատվության նորմի կիրառման համար ոչ միայն չափագրումների արդյունքների, այլ նաեւ օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջեւ էական տարբերությունների դեպքերում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն տեղեկությունների, նրանց ներկայացնողների, ստացված տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործելու հարցերը, ավելի կիրառելի կդառնա «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ եւ 22.1 հոդվածներով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը, հնարավորություն կստեղծվի բարձրացնել հարկ վճարողների կողմից պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը:

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմամբ: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 8-րդ մասի 8-րդ կետի համաձայն «արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.»: «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հարկային մարմիններին են տրամադվում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման հիման վրա, ապա անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարելու նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: