«Սույն ենթակետով նախատեսված բացատրական աշխատանքներն իրականացվում են նաեւ պարզաբանումների տրամադրման միջոցով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 07.08.08թ. «Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 941-Ն որոշմամբ հաստատված 43-րդ միջոցառմամբ եւ ՀՀ կառավարության 2008 թվականի 15.01.09թ. «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 64-րդ կետի ապահովմամբ:
Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կարգավորել հարկ վճարողներին հարկային եւ մաքսային օրենսդրության եւ վարչարարության վերաբերյալ պարզաբանումների տրամադրման հարկային եւ մաքսային մարմինների իրավասությունը` հարկ վճարողների իրազեկվածության եւ օրենսդրության կիրառման մակարդակի բարձրացման նպատակով:
Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել նաեւ միջազգային պրակտիկան հարկ վճարողների ինքնագնահատման համակարգում, որի արդյունավետ գործարկման համար մեծապես կարեւորվում է հարկային մարմինների կողմից հարկ վճարողներին որոշակի պարզաբանումների տրամադրումը, ինչը եւ կնպաստի հարկ վճարողների` իրենց հարկային պարտավորությունների հստակ պատկերացմանը, հետեւաբար` հարկերի վճարման բարձր մակարդակին:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Գործնականում խնդիրներ են առաջանում հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման տեսանկյունից:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ հարկ վճարողների հարցումների պատասխանները ոչ միշտ են լինում հստակ, միանշանակ եւ որոշ դեպքերում կիրառվում են ոչ հետեւողականորեն; Հարկային մարմինը ներկայումս չունի մեխանիզմ, որ ամբողջապես կառավարի ինֆորմացիոն հոսքերը, դիտարկի իր բոլոր կառույցների տված պարզաբանումները, հետամուտ լինի դատական նախադեպերին եւ վարի միասնական հարց-պատասխանի ռեեստր: Այս վիճակը բացասական է անդրադառնում հարկային ինքնագնահատման մակարդակի վրա:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծերով առաջարկվում է`
նախատեսել հնարավորություն, որպեսզի հարկային եւ մաքսային մարմինները իրավասու լինեն տրամադրել օրենսդրության կիրառման վերաբերյալ պարզաբանումներ, եւ ապահովել հարկ վճարողների իրազեկվածության եւ օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը` հարկային եւ մաքսային օրենսդրությունների դրույթների մեկնաբանման մատչելի եւ պարզ ընթացակարգերի սահմանման միջոցով:
4. Կարգավորման առարկան.
Նախագծերի կարգավորման առարկան է հանդիսանում հարկային եւ մաքսային մարմինների լիազորությունների շրջանակում պարզաբանումների տրամադրումը հարկային եւ մաքսային օրենսդրության եւ վարչարարության վերաբերյալ: