Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-708-18.09.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովադակությամբ.

«Սույն ենթակետով նախատեսված բացատրական աշխատանքներն իրականացվում են նաեւ պարզաբանումների տրամադրման միջոցով` հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: