ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործատուի դիմած կոնկրետ ժամկետով`պահպանելով նույն հոդվածի պահանջները: Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն սույն օրենքով սահմանված կարգով:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածի ա) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում, 28-րդ հոդվածի 2-րդ մասում, 45-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազորված» բառից առաջ լրացնել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: