Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործատուի դիմած կոնկրետ ժամկետով` պահպանելով նույն հոդվածի պահանջները: Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 45-րդ հոդվածի 3-րդ մասը «լիազորված» բառից առաջ լրացնել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: