Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-712-25.09.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մաuին» Հայաuտանի Հանրապետության (2004 թվական, նոյեմբերի 24, ՀՕ-142-Ն) oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում բոլոր «երկու միլիոն» բառերը փոխարինել «չորս միլիոն» բառերով, իսկ բոլոր «մեկ միլիոն» բառերը փոխարինել «երկու միլիոն» բառերով:

Հոդված 2. Օրենքի  12-րդ հոդվածի 2-րդ մասում «2.5 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով:

Հոդված 3. Օրենքի  19-րդ հոդվածի 4-րդ մասը ժե) ենթակետից հետո լրացնել նոր «ժե.1)» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«ժե.1) առնվազն հինգ տարին մեկ անգամ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից.»:

Հոդված 4. Օրենքի  23-րդ հոդվածի 1-ին մասի «բ)» ենթակետում`

1)  առաջին պարբերության «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ» բառերով.

2) վերջին պարբերության «ծախuերը:» բառը փոխարինել «ծախսերը,» բառով.

3) լրացնել նոր պարբերությամբ, հետեւյալ բովանդակությամբ`
«հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների, վարձակալական վճարների, բանկային, կոմունալ  ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես միակ հիմնադիր, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում կարող է կատարել մինչեւ հինգ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրում: