Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի բոլոր «երկու միլիոն» բառերը փոխարինել «չորս միլիոն» բառերով, իսկ բոլոր «մեկ միլիոն» բառերը` «երկու միլիոն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «2.5 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե.1» կետով`
«ժե.1) առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից.»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում`
1) առաջին պարբերության «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ» բառերով.
2) վերջին պարբերության «ծախuերը:» բառը փոխարինել «ծախսերը,» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«- հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների, վարձակալական վճարների, բանկային, կոմունալ ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես միակ հիմնադիր, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում կարող է կատարել մինչեւ հինգ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրում: